|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնել է, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։
Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։