|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի ապրիլի 1-ի ուղերձի, որում ԱՄՆ նախագահը խոստացել էր հուժկու հարվածներ հասցնել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հորդորել էր Թեհրանին համաձայնել ամերիկյան կողմի պահանջներին։
«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը», - ասել է Էսմայիլ Բաղային՝ շարունակվող հակամարտությունն անվանելով «աղետալի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար»։
Բաղային նշել է, որ Իրանը կշարունակի դիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։
ԱԳՆ խոսնակը վերահաստատել է միտքն այն մասին, որ Իրանը Պարսից ծոցի իր հարևան երկրներին թշնամի չի համարում։