|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրասիական տնտեսական միությունում կոնսենսուսի սկզբունքը հիմնարար է, հետևաբար կառույցում չի կարող որևէ որոշում ընդունվել, որը կհակասի Հայաստանի շահերին։ TASS-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեր ընդհանուր տնտեսական ինտեգրացիոն միավորման շրջանակներում որոշումների ընդունման հարցում աշխատում է կոնսենսուսի սկզբունքը։ Հայաստանի ձայնը հավասարազոր է Ռուսաստանի և Միության անդամ մյուս երկրների ձայներին՝ անկախ տնտեսության ու երկրի չափերից։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ մի որոշում չի ընդունվի, եթե այն չի համապատասխանի Հայաստանի շահերին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը չի խոչընդոտում, որպեսզի Հայաստանը նոր գործընկերների որոնի և ընդլայնի արտաքին շուկաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հաշվին: