|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին իշխանական վարչակազմը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել: Կա 5 ձերբակալված: Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել: Մեր տեղեկություններով ձերբակալված հինգ անձանցից չորսին բաց են թողել՝ ապացույցների բացակայության հիմքով, մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին»: