|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«Ինչ ենք կարող այս պահին արձանագրել
– NATO-ն փաստորեն այլեւս չի գործում, ինչպես ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ Սառը Պատերազմից ժառանգած մյուս կազմակերպությունները։
– Թրամպից հետո կավարտվի կլոունների ժամանակաշրջանն, արդեն հավասարակշռված պետական գործիչների ժամանակաշրջանն է սկսվում, եւ մենք, որպես առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, այս անգամ եւս առաջինը կլինենք, ով իր ծաղրածուին կշպրտի պատմության աղբանոցը։
– «Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է,«Թրամփի ուղի»-ն նույնպես։ Եթե Վենսը դառնա հաջորդ նախագահ, TRIPP-ը կկոչվի BRIPP, եթե Ռուբիոն` RRIPP, իսկ եթե Իրանը հաղթի, ապա արդեն Խամենիի անունով` KRIPP»։