|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարշավան Մերձավոր Արևելքում Patriot հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրեր չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Մեր Patriot մարտկոցները և դրանց զենքերն օգտագործվում են Լեհաստանի օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել, և մենք դրանք որևէ տեղ տեղափոխելու ծրագրեր չունենք», - գրել է Կոսինյակ-Կամիշը։
Նախարարի խոսքով՝ դաշնակիցները գիտեն և հասկանում են, թե որքան կարևոր են իրենց առաքելությունները:
«Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ «Rzeczpospolita» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Լեհաստանի հետ ոչ պաշտոնապես քննարկել է Վարշավայի երկու Patriot մարտկոցներից մեկն իրենց հրթիռներով Մերձավոր Արևելքում տեղակայելու հնարավորությունը։
Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանուշ Սեյմեյն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ Վաշինգտոնից դեռևս պաշտոնական հարցում չի ստացվել։