|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։ Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։ Հիշեցնենք․ օրերս գրել էինք, որ ՔԿՀ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿՀ-ի հսկիչների սենյակում, ինչը բացահայտվել էր, եւ Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի։ Սակայն ՔԿԾ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Ի դեպ, նա «Սեւան» ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել եւ 2025թ․ հոկտեմբերին նշանակվել էր Արթիկի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում` հրդեհել գույքը։