|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեհրանը հաստատել է, որ շարունակում է պնդել պատերազմի ավարտի իր պայմանները։
Այաթոլլահ Խամենեիի խորհրդական գեներալ Ռեզաին հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը լիովին չի փոխհատուցել Իրանին հասցված վնասները, չեն հանվել բոլոր պատժամիջոցները, և չեն ստացվել երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները չի միջամտի Իրանի ներքին գործերին և չի կրկնի հարձակումները։
Ավելի վաղ հաղորդել ենք՝ ԱՄՆ-ը բարձր ճշգրտության տեխնիկայի կիրառմամբ նոր հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։