|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կասիսը հայտնել է Temps պարբերականին։
«Կարծում եմ՝ այո։ Առաջին հերթին՝ մենք դրան ունակ ենք, երկրորդ՝ եթե մեզ հաջողվի պահպանել մեր դիվանագիտական հարաբերությունների կայունությունը, ես համոզված եմ, որ կապը հետզհետե կվերականգնվի»,-նշել է Կասիսը։