|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիական ռազմածովային ուժերը կալանավորել են Մոզամբիկի դրոշի ներքո նավարկող DEYNA նավը, որը, ենթադրաբար, Ռուսաստանից էր ուղևորվում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Միջերկրածովյան ծովային պրեֆեկտուրան։
«2026 թվականի մարտի 20-ին ֆրանսիական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովի արևմտյան մասում բաց ծովում գործողություն են իրականացրել DEYNA նավթատար նավի դեմ, որը Մուրմանսկից նավարկում էր Մոզամբիկի դրոշի ներքո», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ պատճառը Մոզամբիկի դրոշի ստուգումն էր։ Առգրավումը կատարվել է Մեծ Բրիտանիայի օգնությամբ։ Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ տանկերը, հնարավոր է, պատկանել է այսպես կոչված ստվերային նավատորմին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի իշխանությունները կալանավորում են օտարերկրյա դրոշի ներքո նավարկող նավ, որը կասկածվում է ստվերային նավատորմին պատկանելու մեջ։ Վլադիմիր Պուտինը նախկինում «Բորակայ» տանկերի կալանավորումը անվանել էր ծովահենություն և հայտարարել, որ չգիտի, թե որքանով են կալանավորված նավի կապերը Ռուսաստանի հետ։
Արտգործնախարարությունը նշել է, որ այսպես կոչված ստվերային նավատորմի կատեգորիան հորինվել է ԵՄ պատժամիջոցների խելահեղության ժամանակ, և որ այդ հասկացությունը օրենքով գոյություն չունի։