|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։
Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։
Իրանի աշխարհագրությունն ինքը ենթադրում է նման պատերազմի համար հնարավորություններ, այն դեպքում, երբ հակառակորդներից մեկը ստիպված է իր երկրից հեռու խոցելի միջավայրում վարել այդ պատերազմը, իսկ մյուսը չունի աշխարհագրական խորք և ռեսուրսներ նման ծավալի երկարատև բախման համար։
Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ նկատելի է. եթե Իրանի նախորդ ղեկավարությունը պատերազմի հարցում ավելի չափավորական էր և կարող էր բավարարվել լարվածությունն իջեցնելուն միտված խորհրդանշական գործողություններով, ապա ներկայիս ավելի երիտասարդ և եռանդուն ռազմաքաղաքական թիմը, դատելով արդեն իսկ արձանագրված փաստերից, գերադասում է իրական ցավոտ հարվածներով հնարավորին մեծացնել լարումը», - գրել է նա: