|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Այս մասին նա տեղեկացնում է իր էջում տեղադրված տեսանյութում։
Նա նշել է, որ որոշել է միանալ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որովհետև այստեղ է տեսնում այն ուժը, փորձը և վճռականությունը, որը կարող է իրական փոփոխություններ բերել։
«Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն»,- տեսանյութին կից գրել է Յոլյանը։
Նշենք, որ Իրինա Յոլյանը օրերս հայտնեց, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել։