|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Այս 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է։ Սովորական ամերիկացիները կարող են շնորհակալություն հայտնել Բենիամին Նեթանյահուին և Կոնգրեսում նրա կամակատարներին՝ տրիլիոնավոր դոլարների հասնող «Իսրայելն առաջնահերթ է» հարկի համար, որը պատրաստվում է հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը»,- գրել է Արաղչին։
Նշենք, որ ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Պենտագոնը Սպիտակ տնից խնդրել է Կոնգրեսի կողմից հաստատել լրացուցիչ ֆինանսավորում Իրանի հետ կապված ռազմական գործողությունների համար՝ ավելի քան 200 միլիարդ դոլարի չափով։