|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է, Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկու խմբերն աշխատում են առանձին. օրակարգերը տարբեր են։ Արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել։ Եռակողմ խումբը դադարի մեջ է»,- ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Ուկրաինայի հետ՝ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։
«Այս ուղղությամբ աշխատանքները միանշանակ կշարունակվեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հաջորդ բանակցությունների ժամանակ կբարձրացնի նոր հումանիտար փոխանակումների հարցը։