|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու` Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Sputnik Արմենային այս մասին հայտնել են դատախազությունից։
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,– հայտնեցին կառույցից։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից։