|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2025 թվականի հունիսին Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձին: Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ լրտեսության մեջ կասկածյալին ձերբակալել էին Թեհրանի արևմտյան արվարձանից ոչ հեռու՝ Իսրայելի հետ նախորդ ռազմական հակամարտության ժամանակ: Նա մեղադրվել է Իսրայելի հետախուզության ծառայության՝ «Մոսադ»-ի համար աշխատելու մեջ: Նշվում է, որ նա տեղեկատվություն է փոխանցել Իրանում գտնվող «կարևոր օբյեկտների» մասին: