|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա, երբ անհրաժեշտ համարի։ Այս հայտարարությունը նա արել է Sky News-ին տված հարցազրույցում։ Խատիբզադեի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին առողջական լավ վիճակում է և շարունակում է կատարել իր պարտականությունները։
«Նա առողջ է, և պատասխանատու է», - նշել է փոխարտգործնախարարը։
Հարցին, թե ինչու նոր առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի ներկայացել, Խատիբզադեն ընդգծել է, որ որոշումը կկայացնի Խամենեին ինքը կամ նրա գրասենյակը։
«Երբ նա կամ իր գրասենյակը որոշեն դա անել, նրանք կանեն դա», - հավելել է նա՝ ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը «չի թաքնվում»։