|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2023 թ․ փետրվարի 6-ին Մարաշում և Հաթայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել էր նաև Իսկենդերունի (Ալեքսանդրետ-Ակունքի խմբ․) Քառասուն Մանուկ հայկական եկեղեցին։ Այն վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն շարունակվում է նաև ֆինանսական միջոցներ հայթայթելու որոնումները։
Այդ մասին հայտնում է www.akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը։
Մարտի 14-ին եկեղեցում պատարագ է մատուցվելու՝ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ։ Այնուհետև պաշտոնապես տրվելու է եկեղեցին վերականգնելու մեկնարկը։
Եկեղեցու հիմնադրամը ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով դիմել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չի ստացել։ Եկեղեցու և կից կառույցների վերականգնումն ընդհանուր կարժենա 77 միլիոն թուրքական լիրա։
https://www.agos.com.tr/tr/haber/iskenderun-ermeni-kilisesinde-restorasyon-basliyor-39700
Թարգմանեց Մելինե Անումյանը