|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Անցած կիրակի՝ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են` ոչ մի կերպ չեն հասկանում. արդյոք «շեֆը» ձեռքերը լվացե՞լ է Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավից, թե՞ դադար է վերցրել «մեծ պատերազմից» առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում, եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո, եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի, եւ Վեհափառն ինքնակամ կհեռանա։
Իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել․ խորհրդարանական ընտրություններից առաջ Եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։