|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն անցած գիշերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայով խոցել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։
Նշվել է, որ դրանցից 24-ը խոցվել է Բրյանսկի մարզի, 18-ը՝ Ղրիմի և 14-ը՝ Սմոլենսկի մարզի վրա։ Տուլայի և Օրյոլի մարզերի, ինչպես նաև Սև ծովի վրա ոչնչացվել է երեքական անօդաչու թռչող սարք։ Կուրսկի, Կալուգայի և Բելգորոդի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի երկնքում չեզոքացվել է մեկական անօդաչու թռչող սարք։