|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո։
Մյունխենում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ գործընթացը կախված է հայկական կողմից։ Նրա խոսքով՝ Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, և փոփոխություններից հետո պայմանագիրը կարող է ստորագրվել «նույն օրը»։
Ալիևը նաև նշել է, որ իր գնահատմամբ՝ կողմերի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է հաստատված։