|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի մայրաքաղաքում այսօր հանրահավաք է անցկացվում, որի մասնակիցները հավաքվել են, որպեսզի համերաշխություն հայտնեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
«Մենք վստահ ենք․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու», — հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը:
Թբիլիսիում անցկացվող հանրահավաքը հավատացյալների մտահոգության և աջակցության դրսևորումն է, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու պահպանումը կենսական են համարում ազգային ինքնության պահպանման համար։
Տեսանյութը՝ Վրաստանի Հայ համայնք Հ/Կ-ի