|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանը հերթական կոլապսի շեմին է։ Այս մասին գրել է կենսաբանական գիտություների թեկնածու Վահագն Վարագյանը:
«Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։
Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից բարձր էր։
Շուտով կսկսվեն անձրևները, և այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները՝ խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը։
Հետո էլ կասեն՝ «նախկիններն են մեղավոր», «հեղեղատարները հին են»։
Իրականում խնդիրը պարզ է՝ պետք է հիմա մաքրել մայթեզրերին կուտակված աղն ու աղավազը, որպեսզի վաղը քաղաքը ջրի տակ չմնա»,- նշել է նա։