|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովի գլխավորությամբ, ժամանել է Դամասկոս: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Պատվիրակությանն ընդունել է Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի ան-Նաասանը:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր Telegram ալիքում հայտնել է, որ ռուսական պատվիրակության այցը կտևի մի քանի օր և նպատակ ունի զարգացնելու և ամրապնդելու ռազմական համագործակցությունն՝ ի բարօրություն երկու երկրների ընդհանուր շահերի։
Հունվարի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցությունը, տնտեսությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։