|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանչել քննչական կոմիտե Սրբազաններին արդեն մեղադրյալի կարգավիճակով, սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն: Այս մասին գրել է Սևակ Խաչատրյանը։
«Եկեղեցին ամուր ու աներեր է, իսկ սա իշխող խունտային այն աստիճան է գցում պարանոյայի մեջ, որ սրանք այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում:
Սրբազան հայրե՛ր, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր կամքի, աներերության, չարի դավերին չտրվելու, Քրիստոնեահաստատ մեր եկեղեցին ամուր պահելու ձեր ճիգերի ու նվիրումի համար:
Իսկ տիրադավ ու հերձված խմբակին միայն ու միայն ցավակցել կարելի է, քանի որ աննախանձելի է իրեն եկեղեցուց դուրս դրածի ու հոգևոր հոր կոչումը «30 արծաթի» հետ փոխանակածի կյանքն ու ճակատագիրը»: