|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է, որ ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան շրջանի առաջնորդան և հանդիպել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Խաչերյանին և թեմական վարչության անդամներին։
«ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ի ներկայացուցիչների հետ այցելություն Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան շրջանի առաջնորդան՝ հանդիպելու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Խաչերյանին և թեմական վարչության անդամներին։ Ջերմ ընդունելության ընթացքում դարձյալ և դարձյալ արժևորեցինք Հայ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի ինքնության պահպանության, հոգևոր վերաշնունդի, ինչպես նաև ազգային միանության վերականգնման գործում»։