|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 25-ին Լոս Անջելեսում, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՅԴ 135-ամյակին նվիրված տոնակատարություն։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մենք կարող ենք և պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությունը: Բացահայտ ճշմարտություն է. ժողովուրդների կենսունակության գաղտնիքը սեփական ուժերին հավատալու և դրանց ետևից գնալու կամքի մեջ է: Սակայն մեր լավատեսությունը պիտի կառուցենք ոչ թե սոսկ կարգախոսների, այլ իրատեսական հանձնառությունների, համառության, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրա», – նշել է Գալստյանը՝ ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է: