|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության մի մասը կարող է լքել Գազայի հատվածը, իսկ ԱՄՆ-ն պարտավորվում է ապահովել անվտանգության համապատասխան երաշխիքներ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելը լուրջ առարկություններ է հայտնել հնարավոր պայմանավորվածությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Մասնավորապես, իսրայելական կողմը դեմ է հանդես գալիս ՀԱՄԱՍ-ի՝ քաղաքական դաշտում պահպանմանը նույնիսկ զենքը հանձնելու պարագայում։