|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ հայտնեց՝ վիրահատությունը նորմալ է անցել։
«Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է Ավանեսյանը։