|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որը հունվարի 20-ից փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ բեռնատարների համար երթևեկությունը շարունակում է փակ մնալ հունվարի 20-ից։