|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն արձագանքել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ գրելով հետևյալը․
«Փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ երեք տարին մեկ ժողովրդի վրա ծախել նույն գործարանը։ Ու ձեռի հետ հորինել ևս +500 աշխատատեղ»։
Գրառմանը կից Տիգրան Քոչարյանը տեղադրել է Գևորգ Պապոյանի գրառումը, որտեղ նշված է, որ վերջինս այցելել է «Վելլար գրուպ» ընկերության կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։
Տիգրան Քոչարյանը, որպես հիշեցում, տեղադրել է երկու տարի առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրառումը, որտեղ նշված է, որ նախկին նախարար Վահան Քերոբյանը նույնպես այցելել է նույն կառուցվող գործարանը։
Ըստ մեդիափորձագետի՝ ստացվում է, որ նույն գործարանը կառուցվում է երկրորդ անգամ և այդպիսով հանրությանը ներկայացվում է նոր մեծ ձեռքբերում՝ թոզ փչելով մարդկանց աչքերին։