|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին խուսափել Իսրայել ուղևորություններից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
«Ներկայում արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իսրայել ցանկացած ուղևորություններից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի», - ասվում է Բրիտանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այս հայտարարությունը պայմանավորված է Իրանում վերջին օրերի զարգացումների և հնարավոր ռազմական գործողությունների անցկացման հավանականության հետ։