|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԵծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գևին Ուիլյամսոնը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որի համաձայն` Ռուսաստանը պատասխան քայլերի կդիմի և կարձագանքի Մեծ Բրիտանիայի կողմից ռուսաստանցի դիվանագետների արտաքսմանը. հայտնում է Газета.ру-ն:
Ուիլյամսոնը Ռուսաստանին խորհուրդ է տվել «բերանը փակել»: «Մենք ի՞նչ կանենք, կտեսնենք`ինչպես է Ռուսաստանը պատասխանում մեզ: Այն, ինչ Ռուսաստանը կազմակերպել է Սոլսբերիում, դաժան և վրդովեցուցիչ ակտ է: Մենք պատասխանեցինք դրան: Անկեղծ ասած` Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի և բերանը փակի»,- ասել է նա: