|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին: Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն։
«Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով:
Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական անձնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ամերիկյան քաղաքացիությունը:
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան»։