|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը պատրաստ է այն իրավիճակին, երբ Միացյալ Նահանգները կընտրի ռազմական տարբերակի կիրառումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թեհրանի ռազմական կարողությունները զգալիորեն բարելավվել են, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական տարբերակի կիրառումը, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի լայնածավալ, քան վերջին պատերազմի ժամանակ», — «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։