|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հալեպում այսօր վերսկսվել են պետական հաստատությունների աշխատանքները, իսկ քաղաքի հայ համայնքը սկսել է վերադառնալ բնականոն կյանքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ երեկ մինչև ուշ ժամ քրդական երեք շրջաններից զինյալները դուրս են բերվել և տեղափոխվել Եփրատի արևելք՝ երկրի հյուսիս-արևելյան շրջաններ։
Գաբրիելյանը նշել է նաև, որ այս շաբաթ դպրոցներում նախատեսված էր կիսամյակային քննությունների շրջանը, սակայն այն հետաձգվել է մեկ շաբաթով։
Նույն ժամկետով հետաձգվել են նաև համալսարանների դասերը։
Արդեն հայտնել ենք, որ մի քանի օր է Հալեպում ռազմական գործողություններ էին ընթանում հայաշատ բնակավայրերի հարևանությամբ քրդական երեք բնակավայրերում: