|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նման հորդորները պառակտման փորձ են, ինչը իրականացվում է վերջին շրջանում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին խոսել քահանաների հետ և համոզել նրանց պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը և միայն այդ դեպքում ինքը կընդունի հրավերը և կմասնակցի պատարգի տվյալ եկեղեցում։
Տեր Եսային նկատեց, որ կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է։
«Ես կարծում եմ որ պատարագները պետք է իրականացվեն իրենց ամբողջական, կանոնական սկզբունքներով», - ասել է նա։