|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հալեպում իրավիճակը սրվել է։ Գնդակոծվում են հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Սիրիայի իշխանությունները Հալեպ են ուղարկել տանկեր, հրետանի։ Ներկայում կառավարական զորքերը փորձում են գրոհել Շեյխ Մաքսուդ շրջանը։
«Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանի աշխատանքը մեկ օրով դադարեցնելու մասին: Բոլոր չվերթերը կուղղվեն Դամասկոսի օդանավակայան։