|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալման գործողությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 152 ինքնաթիռ․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա բարդ գործողություն էր։ Դրան մասնակցել են 152 ինքնաթիռ և մեծ թվով զինվորներ։ Այն տպավորիչ էր։ Մեր կողմից զոհեր չեղան, բայց, ցավոք, շատ մարդիկ զոհվեցին մյուս կողմից։ Զոհերի մեծ մասը կուբացի զինվորներ էին», – ասել է Թրամփը։
Նիկոլաս Մադուրոյի մասին խոսելով՝ Թրամփը մեղադրել է նրան միլիոնավոր մարդկանց մահվան համար։
«Նրանք Կարակասի կենտրոնում խոշտանգումների խցիկ ունեն, որն այժմ փակվում է», – ասել է ամերիկացի առաջնորդը։