|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 129 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանց մեծ մասը՝ Բրյանսկի, Բելգորոդի և Յարոսլավլի շրջաններում։
Տվերում անօդաչու թռչող սարքի բեկորը հարվածել է բազմահարկ շենքին։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Բրյանսկի մարզում վիրավորվել է երկու մարդ: Վորոնեժի մարզում խոցված անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վնասվել են երկաթուղային գծերը: Լրատվամիջոցնեի տվյալով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Լիպեցկի մարզի և Բաշկորտոստանի նավթային օբյեկտներին: Լիպեցկի մարզի օբյեկտում հրդեհ է բռնկվել։
Պայթյուններ են որոտացել նաև Ստերլիտամակում. այնտեղ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանը: