|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեյցարիայի կառավարությունը, եկեղեցիների հետ համագործակցությամբ, ծրագրում է հունվարի 9-ը հայտարարել ազգային սգո օր՝ ի հիշատակ Ամանորի նախօրեին Կրան-Մոնտանայի բարերից մեկում բռնկված հրդեհի զոհերի։ Այս մասին կիրակի SonntagsBlick թերթին տված հարցազրույցում հայտնել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինը։
Ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 14:00-ին, Շվեյցարիայի բոլոր եկեղեցիների զանգերը կհնչեն՝ ի նշան ազգային համերաշխության։ Ըստ Պարմելինի, այդ ժամին կհայտարարվի նաև լռության րոպե։
«Խորհրդածության այս պահին Շվեյցարիայի ողջ ժողովուրդը կարող է անձամբ հարգել աղետի զոհերի հիշատակը»,- ասել է նա։
Լռության րոպեն և եկեղեցական զանգերի ղողանջը տեղի կունենան Կրան-Մոնտանայում սգո արարողությանը զուգահեռ։ Հրդեհի զոհերի հիշատակի պաշտոնական արարողությունը ծրագրված է հունվարի 9-ին, հայտնում է համայնքապետարանի կայքը։
Շվեյցարիայի նախագահը արարողությանը կմասնակցի կառավարության նախարարների հետ։