|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր տարին դիմավորում ենք տագնապներով ու անորոշություններով լեցուն պայմաններում։ Այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձում:
«Ճակատագրական օրեր է այսօր ապրում Հայաստանը։ Քաջ իմանալով,որ մեր հայրենիքը կարող է վտանգավոր կացության մատնվել, երկիրը վտանգներից հեռու պահելու մոտեցումը հաճախակի կերպով բարձրացրել ենք; Սուրբ Էջմիածնի ներքին հարցերը ներեկեղեցական միջոցներով քննելու եւ համապատասխան լուծումներ գտնելու հրամայականը շեշտեցինք։ Հայաստան գնալու, մեր ժողովրդի կողքին լինելու պատրաստակամությունը բազմիցս հայտնեցինք, սակայն մեր մոտեցումները մնացին անարձագանք»,– ասել է Արամ Առաջինը։
Մանրամասները՝ տեսանյութում։