|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Վիվա Արմենիա» ընկերության մատուցած ծառայությունների հասանելիությունը սահմանափակվել է ցանցի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Վթարի պատճառով առանձին տարածքներում հնարավոր է տվյալների փոխանցման ծառայությունների սահմանափակ հասանելիություն։ Այժմ գործում է ռեզերվային համակարգը», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տեխնիկական թիմն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ցանցի կայունացման ուղղությամբ։