|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսպանիայում դեղին եղանակային տագնապ է հայտարարվել երկրի այն տարածքների համար, որտեղ սպասվել է կտրուկ ցրտահարություն: Սա հատկապես վերաբերում է բարձրլեռնային շրջաններին, մասնավորապես Լեոն նահանգին: Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտնել է Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Aemet-ը։
Կատալոնիայում տրվել է նարնջագույն նախազգուշացում է Ժիրոնայի ափամերձ շրջաններում ուժեղ փոթորիկների պատճառով: Դեղին նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ այն ափամերձ շրջաններում, որտեղ հայտարարվել էր ցրտահարության մասին։ Այդտեղ կրկին սպասվում են առատ տեղումներ: Օդերևութաբանները նախազգուշացնում են նաև ձնահոսքերի մասին Ժիրոնա-Պիրենեյներ տարածաշրջանում։ Կաստելյոն և Վալենսիա նահանգներում նախազգուշացում է հայտարարվել փոթորկային քամիների մասին։
Ճանապարհների գլխավոր դեպարտամենտի տվյալներով՝ փոթորիկը ազդել է ընդհանուր առմամբ 32 ճանապարհների երթևեկության վրա։ Դրանցից շատերն Անդալուսիայի, Աստուրիայի, Կաստիլիայի, Լեոնի, ինչպես նաև Նավառայի տարբեր մասերում մնացել են փակ։