|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն: Թե ինչ տեսք ու ձեւակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում: Սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը։