|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրեր առաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսանողների հետ հանդիպել է «Մեր ձևով» շարժման անդամ, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
Ըստ համալսարանում շրջող և Yerkir.am-ին հասած լուրերի հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարությունից կոշտ խոսակցություն են ունեցել համալսարանի ղեկավարության հետ, թե ինչո՞ւ են թույլատրել Սամվել Կարապետյանի թիմի անդամին հանդիպել ուսանողների հետ:
Համալսարանի ղեկավարությունն էլ իր հերթին արդարացել է, թե չի իմացել այդ մասին:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ համալսարան էր այցելել Ալեն Սիմոնյանը:
Այսինքն ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչների առաջ բուհերի դռները բաց են, իսկ ընդիմության առջև` ոչ: