|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ բոլոր ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների բացման ժամանակ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մի քանի օր առաջ քննարկել են այս կարևոր փաստաթղթից բխող նպատակները։
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին Իրանին աջակցելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման ժամանակ», - նշել է Արաղչին: