|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համահունչ անվտանգության երաշխիքներ; «ՌԻԱ նովոստի»-ի փոխնացմամբ, պնդում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Սա իսկապես հեռահար, էական համաձայնագիր է, որի նմանը մենք նախկինում չենք ունեցել. և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները համատեղ պատրաստ են Կիևին տրամադրել անվտանգության երաշխիքներ։ Նախագահ Զելենսկին հղում է կատարել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, ինչը նշանակում է, որ մենք խոսում ենք Ուկրաինայի համար նմանատիպ անվտանգության երաշխիքների մասին»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեկ օր առաջ Զելենսկին հայտարարեց դաշինք չմտնելու իր պատրաստակամության մասին, եթե առանձին երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, անվտանգության երաշխիքներ ստանա։
Քաղաքական գործիչը հավելեց, որ ամերիկյան կողմը «քաղաքականապես և հնարավոր է՝ իրավական առումով ստանձնել է համապատասխան պարտավորությունները»։
Կիրակի օրը ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել Բեռլինում: Կողմերը քննարկել են 20 կետանոց ծրագիրը, տնտեսական հարցեր և այլ թեմաներ: Այսօր տեղի է ունեցել բանակցությունների նոր փուլ, որի ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին: