|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերադարձել է Երևան։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով` առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):