|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտդործնախարար Աբաս Արաղչին դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կայցելի Բելառուս, իսկ դեկտեմբերի 16-17-ը՝ Ռուսաստան։ Նա նախատեսում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել միջուկային խնդիրները, РИА Новости-ին է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«ԱԳ նախարարի այցը Բելառուս և Ռուսաստան կսկսվի այսօր երեկոյան (կիրակի, դեկտեմբերի 14 — խմբ․)։ Երկուշաբթի (դեկտեմբերի 15 — խմբ․) նա հանդիպումներ կունենա Բելառուսում իր գործընկերոջ և այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երեքշաբթի և չորեքշաբթի (դեկտեմբերի 16-17 — խմբ․) նախարարի համար նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ», — հայտնել է Բաղային։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի 16-ին Արաղչին կհանդիպի Պետդումայի ներկայացուցիչների, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Սերգեյ Լավրովի հետ։